Միջազգային

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։

«Գազայի բնակչության կեսից ավելին սովի շեմին է, և ամբողջ բնակչությունը զգում է սննդի սուր պակաս և թերսնուցում: Ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց տների, իսկ բնակչության 75%-ը դարձել է ներքին տեղահանված»,- ասված է փաստաթղթում։

Զեկույցում ընդգծվում է, որ Գազայում ընթացող մարտերի աղետալի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները ամենաշատը հարվածել են կանանց, ծերերին և երեխաներին։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ վերջիններս կբախվեն ներկայիս հակամարտության ցմահ հետևանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում