Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինայի համար ստեղծել հարյուր միլիարդ դոլարի հիմնադրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է հինգ տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծել 100 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ստոլտենբերգի առաջարկով՝ հիմնադրամի ստեղծումը պետք է լինի փաստաթղթերի փաթեթի մի մասը, որը դաշինքի առաջնորդները կստորագրեն հուլիսին Վաշինգտոնում կայանալիք համաժողովի ժամանակ։

Դաշնակիցները դեռ քննարկում են Սթոլթենբերգի առաջարկն ու հաշվարկի մեխանիզմը, այդ թվում՝ ընդհանուրի ծախսերի մեջ Ուկրաինային տրվող օգնության ներառումը: Նշվում է, որ առաջարկը, որը պետք է արժանանա ՆԱՏՕ-ի երեսուներկու դաշնակիցների հավանությանը, ամենայն հավանականությամբ կփոխվի նախքան վերջնական համաձայնեցումը։

Ֆինանսավորման կառուցվածքի շուրջ բանավեճերը շարունակվում են, ոմանք պնդում են, որ նույն բաշխումը պետք է օգտագործվի ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի ֆինանսավորման համար, որի շրջանակում ԱՄՆ-ն պետք է ներդնի ավելի քան 16 միլիարդ դոլար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա