Միջազգային

Բայդենը հայտարարել է Բլինկենի և Յելենի այցերը Չինաստան կազմակերպելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է Բլինկենի և Յելենի այցերը Չինաստան կազմակերպելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի այցերը Չինաստան՝ Պեկինի հետ երկխոսությունն ու փոխգործակցությունն ամրապնդելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Մենք պատրաստ ենք մոտ ապագայում կազմակերպել ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցերը Չինաստան՝ ամրապնդելու Չինաստանի հետ երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը, ինչպես նաև համատեղ արձագանքելու գլոբալ մարտահրավերներ»,- ասել է Բայդենը։

Նշվում է, որ չինական կողմը ողջունել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցերը Չինաստան մոտ ապագայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում