Պուտինը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանին միգրացիայի հարցում նոր մոտեցում է պետք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները», -ասել Է Պուտինը՝ հավելելով, որ որոշ մարդկանց, ովքեր գործնականում չգիտեն ռուսաց լեզուն կամ ռուսական մշակույթը, թույլ են տալիս աշխատել առանց պատշաճ ստուգման:

«Որոշիչ սկզբունքը պետք է լինի այն, որ Ռուսաստանում աշխատելու և ապրելու հնարավորություն ստանան միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի ներսում թշնամանք, այլատյացություն և իսլամաֆոբ տրամադրություններ սերմանելն էր: Նա նշել է, որ միգրացիոն համակարգերը կատարելագործման կարիք ունեն, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի թույլտվություններ երբեմն տրվում են լուրջ քրեական անցյալ ունեցող մարդկանց:

Մարտի 22-ին Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային հրաձգության, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ, ևս 551-ը վիրավորվել են: Ձերբակալվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 4-ը՝ զինված հարձակման մեջ կասկածվող: Նրանց մեծ մասը տաջիկներ են, ովքեր ապրել և աշխատել են Ռուսաստանում:

Հայերեն English

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո