Միջազգային

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Ղրղզստանում

1 րոպեի ընթերցում

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Ղրղզստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն աշխատել Ղրղզստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը»՝ Ղրղզստանի «Էլկարտ» ազգային վճարային համակարգի օպերատորը:

«Երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով «Միջբանկային պրոցեսինգային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես «Էլկարտ» ազգային վճարային համակարգի անխափան աշխատանքի երաշխավոր, տեղեկացնում է 2024 թվականի ապրիլի 5-ից «Միր» բանկային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը կապված է «Միր» քարտերի օպերատորի՝ վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ: Իր հերթին, «Էլկարտ» քարտերը կդադարեն աշխատել Ռուսաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում