Միջազգային

Էստոնիայի ԱԳՆ-ն ցանկություն է հայտնել միանալ Ուկրաինայի համար արկեր գնելու գործընթացին

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի ԱԳՆ-ն ցանկություն է հայտնել միանալ Ուկրաինայի համար արկեր գնելու գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիան աջակցում է երրորդ երկրներից Ուկրաինայի համար զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնությանը և կմասնակցի այդ գործընթացին։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը, աշխատում ենք կոնկրետ առաջարկների վրա: Երկու շաբաթ առաջ Էստոնիայի կառավարությունը որոշեց Ուկրաինային հատկացնել 20 միլիոն եվրո արժողությամբ ռազմական աջակցության նոր փաթեթ։ Դրանով մենք աջակցել ենք չեխական նախաձեռնությանը»,- ասել է Ցահկնան չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ բանակցություններից հետո:

Լիպավսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը՝ սույն նախաձեռնությանը մասնակցելու համար։ «Ես ողջունում եմ Էստոնիայի հետաքրքրությունը Չեխիայի նախաձեռնության նկատմամբ: Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի համարժեք պաշտպանությունը բոլորիս պաշտպանությունն է», - ասել է Լիպավսկին:

Ցահկնան նաև բարձր է գնահատել Չեխիայի բանակի ստորաբաժանումների գործունեությունը, որոնք մասնակցում են Լիտվայում և Լատվիայում իրականացվող առաքելություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում