Միջազգային

Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու առաջարկը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի կառավարությունը չի կիսում Կատալոնիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի առաջարկը, որը ներկայացրել է ինքնավար երկրամասի ղեկավար Պերե Արագոնեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Պիլար Ալեգրիան։

«Արագոնեսի արտահայտած դիրքորոշումը նրա դիրքորոշումն է, բայց դա ոչ մի կերպ կառավարության, և, իհարկե, կատալոնական հասարակության մեծամասնության ընդհանուր դիրքորոշումը չէ», - նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է կառավարության խոսնակը։

Ալեգրիան ասել է, որ առաջարկն արվել է մայիսի 12-ին կայանալիք Կատալոնիայի ընտրությունների համատեքստում և ընդգծել, որ դա արմատապես հակասում է Իսպանիայի հետ Կատալոնիայի միասնությանը, վերամիավորմանն ու առաջընթացին ուղղված քաղաքականությանը, որին երկրի իշխանությունները հետամուտ են եղել վերջին տարիներին։

Ավելի վաղ Արագոնեսը կոչ էր արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել մայիսի 12-ին։ Նա տվյալ որոշումը կայացրել էր այն պատճառով, որ ինքնավար երկրամասի խորհրդարանը մերժել էր 2024 թվականի բյուջեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում