Միջազգային

Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել որպես Եգիպտոսի նախագահ

1 րոպեի ընթերցում

Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել որպես Եգիպտոսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) անդամների առջև և այդպիսով երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեից գրեթե 50 կմ հեռավորության վրա գտնվող Եգիպտոսի «Նոր վարչական մայրաքաղաքում»:

2023 թվականի դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։ Եգիպտոսի սահմաններից դուրս և երկրի տարածքում ընդհանուր քվեարկության ժամանակ ներկայիս նախագահի օգտին իր ձայնն է տվել 39 702 451 եգիպտացի՝ ձայնի իրավունք ունեցող մոտ 67 միլիոն քաղաքացիներից: Եգիպտոսի նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է։ Տեղի ունեցած ընտրություններում աս Սիսին իր թեկնածությունն առաջադրել է երրորդ և, երկրի սահմանադրության համաձայն, վերջին անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում