Միջազգային

ՆԱՏՕ-ն ուղղակի ռիսկեր չի տեսնում դաշինքի երկրների համար, սակայն պատրաստվում է բացասական սցենարի

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ուղղակի ռիսկեր չի տեսնում դաշինքի երկրների համար, սակայն պատրաստվում է բացասական սցենարի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել բացասական սցենարի, բայց դաշինքի անդամ երկրների անվտանգության համար ուղղակի ռիսկեր չի տեսնում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Ռումինիայի ռադիոյին տված հարցազրույցում՝ դաշինքին երկրի անդամակցության 20-ամյակի առիթով։

«Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ի հետ (Ռուսաստանի) բախում, չենք ցանկանում էսկալացիա Ռուսաստանի հետ.... Մենք աջակցում ենք ուկրաինացիներին, որովհետև նրանք որոշակի առումով վարում են նաև մեր պատերազմը…. Ուստի մենք պետք է պատրաստվենք բացասական սցենարի, սակայն, կրկնում եմ, առաջիկա ժամանակահատվածում մենք ուղղակի ռիսկեր չենք տեսնում ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Արծարծելով Կոնստանցայի գավառում Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնմանը՝ Ջոանեն ընդգծել է, որ այդ բազան «ունի բացառիկ ռազմավարական դիրք ոչ միայն Ուկրաինայի պատերազմի համատեքստում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Ռումինիայում ներկայումս տեղակայված է դաշինքի 5000 զինվորական։

Ապրիլի 2-ին Ռումինիայի խորհրդարանը կանցկացնի լիագումար նիստ ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցության 20-ամյակի և դաշինքի կազմավորման 75-ամյակի առթիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում