ԱՄՆ-ն պլանավորում է կործանիչներ, հրթիռներ և զինամթերք մատակարարել Իսրայելին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Իսրայելին 50 նոր F-15 կործանիչներ, AIM-120 միջին հեռահարության «օդ-օդ» դասի կատարելագործված հրթիռներ, ինչպես նաև զինամթերք վաճառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին առաջինը հաղորդել է POLITICO հրատարակությունը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը The Hill-ին հաստատել է, որ վարչակազմը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ոչ պաշտոնապես տեղեկացրել է վաճառքի մասին, իսկ հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլն արդեն «հավանություն է տվել այն բանին, որ գործարքի մասին պաշտոնապես ծանուցվի Կոնգրեսին»:

CNN-ն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ վարչակազմը շուտով կարող է հավանություն տալ Իսրայելին 50 F-15 կործանիչներ վաճառելուն. գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիարդ դոլար։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում նաև աճում է անհանգստությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իսրայելին հետախուզական տվյալներ փոխանցելու շարունակական գործելակերպի առնչությամբ, որը նախագահի հրամանով ընդլայնվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից հետո:

Ամերիկյան ԶԼՄ-ները, մեկնաբանելով սպառազինությունների հնարավոր մատակարարումները, շեշտում են, որ այս քննարկումները տեղի են ունենում Բայդենին ուղղված կոչերի ֆոնին՝ զերծ մնալ Իսրայելին զենք մատակարարելուց:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա