Միջազգային

Ռուսաստանի ԱԴԾ-ն սրբապատկերներում պայթանյութ է հայտնաբերել, որը բավարար է հինգհարկանի շենքի պայթեցման համար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԴԾ-ն սրբապատկերներում պայթանյութ է հայտնաբերել, որը բավարար է հինգհարկանի շենքի պայթեցման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պսկովի մարզում սրբապատկերներում հայտնաբերել են հեքսոգեն, որի զանգվածը բավական է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական-քրեագիտական կենտրոնի Պսկովի մարզի բաժնի ղեկավար Դմիտրի Բելոցերկովսկին։

«Սրբապատկերներում հայտնաբերվել է մեծ հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Այդ պայթանյութի հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը։ Առգրավված պայթանյութի զանգվածը բավարար է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում