Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել սիրիական զորքերի դիրքերին Դերաայի նահանգում. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերն, ըստ տարբեր լրատվամիջոցների, գրոհել են սիրիացի զինվորականների դիրքերը Յարմուք գետի սահմանային գոտում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվության՝ ցամաքային թիրախներին հարվածներ են հասցվել Դերաայի նահանգային կենտրոնից (Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա) դեպի արևմուտք։

Օդային հարվածից առաջ, ըստ հրապարակման, Իսրայելի օդային տարածք է ներխուժել անօդաչու թռչող սարք, որն արձակել են շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները Սիրիայի հարավից դեպի օկուպացված Գոլանի բարձունքներ:

Ըստ Al Modon լրատվական հարթակի տվյալների՝ ևս մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցվել Սիրիայի արևելքում՝ սահմանամերձ Էթ Թանֆի շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանի օդային տարածքում:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա