Միջազգային

Դամասկոսում Իրանի դեսպանը չի տուժել իսրայելական ավիահարվածից

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում Իրանի դեսպանը չի տուժել իսրայելական ավիահարվածից

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին չի տուժել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Nour News»-ը։

Ավելի վաղ սիրիական պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։

Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանի շենքին:

«Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին և նրա ընտանիքը չեն տուժել այս հարձակման հետևանքով»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական հրթիռը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող տանը, վնասվել է նաև դիվանագիտական ​​առաքելության շենքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում