Միջազգային

Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը. «ՌԻԱ Նովոստի»

1 րոպեի ընթերցում

Իսրայելի  հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել է Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ավելի վաղ սիրիական պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։

Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում