Սիրիական լրատվամիջոցները հայտնում են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից իսրայելական հարձակումը հետ մղելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Սիրիայի մայրաքաղաքի ծայրամասերում պայթյուններ են որոտացել։

Ինչպես տեղեկացրել է Sham FM ռադիոկայանը, կրակի է ենթարկվել Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող շենքը Մեզզե պողոտայի տարածքում։

Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։

Հայերեն Русский