Միջազգային

Բրազիլիայում ավտոբուսը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ավտոբուսը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 31-ին երկրի արևելքում գտնվող Ժաբուատանդուս Գուարարապիս քաղաքում:

«Միկրոավտոբուսի վարորդն ապրիլի 1-ի առավոտյան ոստիկանությունում հարցաքննվել է»,- նշում է լրատվամիջոցը։

Բախման պահին միկրոավտոբուսի մեջ ուղևորներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել։

Մարտի 31-ին Բրազիլիան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ նշում էին կաթոլիկ Զատիկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում