Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգության հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգության հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Սև ծովի ավազանում նավագնացության անվտանգության ապահովման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ​​աղբյուրը։

«Ապրիլի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր և Սև ծովում նավարկության անվտանգությունը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում