Միջազգային

Կահիրեում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Կահիրեում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ապրիլի 1-ին Կահիրեում վերսկսվել են Իսրայելից պատվիրակության ժամանումից հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որը Կատարի հետ միասին որպես միջնորդ է հանդես եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում», - հայտնել է EFE գործակալության աղբյուրը։

EFE-ի զրուցակցի խոսքով՝ Եգիպտոսը և Կատարը պատասխանատու են լինելու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին տեղեկատվություն փոխանցելու համար, որոնք այս անգամ ներկա չեն բանակցություններին՝ «միջնորդների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով»։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ այս փուլի նպատակն է պարզել, թե արդյոք հարկավոր է Գազայի հատվածում հրադադարի շուրջ երկխոսության մեջ ներգրավել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի բարձրաստիճան անձանց։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 32 800-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում