Միջազգային

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին

1 րոպեի ընթերցում

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում նորացրել է պատմական առավելագույնը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ առևտրային հարթակի տվյալների՝ թանկարժեք մետաղը վաճառվում է մեկ ունցիայի դիմաց 2270 դոլարի նշագծից բարձր:

Առավոտյան ոսկու արժեքը նորացրել է նախորդ պատմական առավելագույնը․ թանկարժեք մետաղի գինը կազմել է 2286,4 դոլար (+0,05 %) մեկ ունցիայի դիմաց։ Երևանի ժամանակով ժամը 14:11-ի դրությամբ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց իջել է մինչև 2 272,5 դոլար (-0,56 %):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում