Միջազգային

Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ նրան մեղադրելով ցեղասպանության կոչերի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հեռակա կարգով «ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին ծանուցել է ցեղասպանության և պատերազմի քարոզչության կասկածի» մասին։

«Անվտանգության ծառայությունը փաստագրել է ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի նոր հանցագործությունները, որը կոչ է արել ուկրաինացիների ցեղասպանության», - ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հիմք են ծառայել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներն ու հայտարարությունները սոցիալական ցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ։

Մեկ տարի առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն մեղադրել էր Սիմոնյանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Այժմ այս հոդվածին ավելացվել է ևս երեք մեղադրանք՝ «ուկրաինացիների ցեղասպանության կոչեր, պատերազմի քարոզչություն և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության կողմից հարուցված այս և նմանատիպ այլ գործերը դեռ խորհրդանշական բնույթ են կրում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում