Մոսկվայի մարզում ահաբեկչությունից առաջ Իրանը Ռուսաստանին նախազգուշացրել է հնարավոր սպառնալիքի մասին. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած հարձակումից առաջ, ըստ մի շարք աղբյուրների, Իրանը Ռուսաստանին հայտնել է խոշոր ահաբեկչական գործողության հավանականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ 3 աղբյուրներ։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, 144 մարդու կյանք է խլել։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանին ահաբեկչության մասին հայտնել էր նաև ԱՄՆ-ն։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Ռուսաստանը չէր կարող անտեսել իր գործընկեր Իրանի հաղորդած հետախուզական տվյալները։

«Ռուսաստանում տեղի ունեցած հարձակումից օրեր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն է կիսել, որը ստացվել է Իրանում զոհերի պատճառ դարձած ռմբակոծությունների համար ձերբակալվածների հարցաքննության ընթացքում», - ասել է Reuters-ի աղբյուրներից մեկը։

Իրանը հունվարին 35 մարդու էր ձերբակալել, որոնք առնչություն ունեին Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնք գրեթե 100 զոհի պատճառ են դարձել։

Երկրորդ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Մոսկվային Թեհրանի կողմից տրամադրված տեղեկությունը չէր պարունակում հստակ մանրամասներ՝ կապված հարձակման ժամանակի կամ կոնկրետ թիրախի վերաբերյալ։

«Նրանց (խմբ․՝ ԻՊ-Խորասանի՝ ԻՊ-ի աֆղանստանյան մասնաճյուղի անդամներին) հրահանգված էր պատրաստվել Ռուսաստանում մեծ գործողության։ (Խմբ․՝ Իրանում ձերբակալված) ահաբեկիչներից մեկը ասել է, որ խմբավորման մի շարք անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան», - ասել է գործակալության երկրորդ աղբյուրը։

Reuters-ի երրորդ աղբյուրը, որն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա է, ասել է, որ Իրանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունը՝ «նախազգուշացնելու Մոսկվային՝ հիմնվելով ձերբակալված ահաբեկիչներից ստացված տեղեկատվության վրա»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի կողմից տրամադրված տեղեկությունների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»։ Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի։ Իրանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն չի տվել այս հրապարակման շուրջ։

Հայերեն English Français Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին