Բելգորոդում հայտնել են մեկ շաբաթվա ընթացքում գնդակոծությունների հետևանքով 600-ից ավելի շենքի վնասման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել է վնասի չափերի մասին, որը ուկրաինական գնդակոծությունները հասցրել են բնակելի ֆոնդին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Անցած շաբաթվա ընթացքում Բելգորոդում գնդակոծություններից վնասվել է 645 օբյեկտ: Մարտի 25-ից մինչև 31-ը վերականգնվել է 658 բնակելի շենք», - ապրիլի 1-ին մարզի կառավարությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է Դեմիդովը։

Մարտի 11-ից Բելգորոդի մարզը ինտենսիվ հարձակումների է ենթարկվում ուկրաինական ուժերի կողմից, որոնց հետևանքով կան զոհեր և տուժածներ: Գնդակոծված տարածքներից բնակիչներին տարհանում են։ Բելգորոդի մարզից հարձակումների պատճառով արդեն ավելի քան 6000 երեխա է դուրս բերվել։ Նրանք, ըստ նահանգապետի, տեղավորվել են ՌԴ 30 մարզերում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ այս տարվա սկզբից ՌԴ զորքերը Կիևի ուղղությամբ արձակել են ավելի քան 180 հրթիռ և անօդաչու թռչող սարք։

Իսկ Խարկովի նահանգապետը հայտնել է ապրիլի 1-ին Խարկովում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է քաղաքային ենթակառուցվածքի օբյեկտի, տուժածներ չկան։

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար