Միջազգային

Սիրիան հայտնել է Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածներից 2 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիան հայտնել է Դամասկոսի մերձակայքում իսրայելական ավիահարվածներից 2 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի օբյեկտների, որի հետևանքով 2 քաղաքացիական անձ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը։

«Այսօր ժամը մոտավորապես 21:30-ին հակառակորդ Իսրայելն օդային հարձակում է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ։ Իսրայելական ագրեսիայի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել», - գործակալությանը հայտնել է Պաշտպանության նախարարության աղբյուրը։

Նաև պատճառվել է նյութական վնաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում