Միջազգային

Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ ցույցերը որոշ ժամանակով դադարել էին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Երուսաղեմում ոստիկանությունը ջրցան մեքենաներից վատ հոտով ջուր է ցանել ցուցարարների վրա՝ ակցիան ցրելու համար։

Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում