Միջազգային

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին․ ուկրաինական կողմը հայտնում է շենքի փլուզման և 1 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին․ ուկրաինական կողմը հայտնում է շենքի փլուզման և 1 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով մեկ ադմինիստրատիվ շենք է փլվել, ինչի հետևանքով նարև հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է հրշեջների կողմից։

Կոզիտսկին նաև հայտնել է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, հեռացնում են փլատակները, որոնցում կարող են դեռ մարդիկ մնացած լինել ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու մասին։ Նշվում է, որ հարվածների արդյունքում խափանվել է Ուկրանիայի սպառազինության պատրաստման և վերականգնման պաշտպանական արդյունաբերության աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում