Հասարակական

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով

1 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով հունիսի 10-ին կայցելի Երևան և համատեղ համերգով հանդես կգա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FYerevanCityHall%2Fvideos%2F434754719018601%2F&show_text=false&width=560&t=0" width="560" height="314" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>

Այս օրերին ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով նվագախումբն Աղվերանում է: Պատանի երաժիշտների աշխատանքային «ուիքենդին» միացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում