Ղազախստանում հեղեղումների գոտուց ԱԻՆ-ը տարհանել է ավելի քան 7 հազար 700 մարդու, որից 2 հազար 800-ը՝ երեխա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի մի շարք շրջաններում ջրհեղեղների սկսվելուց ի վեր քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից փրկվել և տարհանվել է 7 հազար 783 մարդ, որից 2 հազար 800-ը՝ երեխա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 3 հազար 131 մարդ, որից 1093-ը ՝ երեխա։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ներկայում վթարափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 6 հազար մարդ, 3 հազար միավոր տեխնիկա և ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ և Ազգային գվարդիայի 12 ինքնաթիռ:

ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և Ազգային գվարդիայի օդանավերի կողմից փրկվել է 644 մարդ, որոնցից 236-ը երեխաներ են:

Ըստ գերատեսչության մամուլի ծառայության, հանրապետության 6 մարզում հոգեբանական և տեղեկատվական աջակցություն և օգնություն ցուցաբերելու նպատակով շուրջօրյա գործում են ԱԻՆ թեժ գծերի հեռախոսահամարները:

Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի վաղ նշել էր, որ ամենաշատ տուժել են Ակտյուբինսկի, Ակմոլինի, Կոստանայի, Արևմտյան Ղազախստանի, Հյուսիս-Ղազախստանի և Պավլոդարի շրջանները։ Ճանապարհների հեղեղումների պատճառով երկրի յոթ շրջանում 26 բնակավայր մնացել է առանց տրանսպորտային հաղորդակցության:

Հայերեն

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ