Միջազգային

Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը ահաբեկչությունից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրել

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը ահաբեկչությունից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և բնակչության զբաղվածության նախարարությունը գրանցել է Ռուսաստանից արտագնա աշխատողների արտահոսք «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչությունից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Տաջիկստանի աշխատանքի փոխնախարար Շահնոզա Նոդիրին։

Փոխնախարարը հույս ունի, որ միգրանտների արտահոսքը ժամանակավոր երևույթ է, և շուտով այն կդադարի: «Զանգերը շատ են: Դրանք ոչ այնքան բողոքներ են ճնշումների մասին, որքան վախ, տագնապ. շատերը ցանկանում են հեռանալ: Մենք այժմ հետևում ենք իրավիճակին, մեզ մոտ (Տաջիկստան) ավելի շատ գալիս են, քան գնում»,-ասել է նա:

Տաջիկստանի աշխատանքի նախարարության տվյալներով՝ Տաջիկստանից աշխատանքային միգրանտների մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի դեկտեմբերին ասել էր, որ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կա մոտ 10 միլիոն աշխատանքային միգրանտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում