Միջազգային

Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտոր

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտոր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքը շուտով կսկսի փորձարկել արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիա՝ մետրոյում զենք հայտնաբերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Էրիկ Ադամսի հայտարարությունը:

Ադամսի հայտարարությունը հնչել է Բրուքլինի մետրոյի կայարանում տեղի ունեցած բախումից մեկ շաբաթ անց, որի ընթացքում տղամարդը գնդակահարվել է սեփական ատրճանակից այն բանից հետո, երբ այն ուղղել է մեկ այլ ուղևորի վրա:

Ադամսը նշել է, որ քաղաքը համագործակցում է Evolv-ի՝ Մասաչուսեթսում տեղակայված զենքերի հայտնաբերման ընկերության հետ, որի դետեկտորներն օգտագործվում են դպրոցներում և երկրի այլ վայրերում:

Ադամսը չի ասել, թե որտեղ են տեղադրվելու սկաներները և որքանով են դրանք օգտագործվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում