Միջազգային

Նիդեռլանդների արևելքում գտնվող սրճարանում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների արևելքում գտնվող սրճարանում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդների արևելյան Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին։ Շենքում պահվողների թիվը դեռևս հայտնի չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS)՝ նշելով, որ մարդկանց պատանդ պահող անհայտ անձանց թիվը նույնպես դեռևս անհայտ է։

Ըստ աղբյուրի՝ տարհանվել են սրճարանի հարևանությամբ գտնվող 150 տան բնակիչներ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության ծառայություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում