Պակիստանի ուղղությամբ հրթիռի պատահական արձակումից Հնդկաստանի վնասը կազմել է 3 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մարտին ռազմաօդային ուժերի կողմից Բրահմոս գերձայնային թևավոր հրթիռի պատահական արձակումը, որն ընկել էր Պակիստանի տարածքում, Հնդկաստանի պետական գանձարանին 250 մլն Հնդկական ռուփի (մոտ 3 մլն դոլար) վնաս է հասցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է դատական հարցմանը երկրի ռազմաօդային ուժերի պատասխանում, որը մեջբերում է The Economic Times թերթը:

Բացի նյութական վնասից, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հեղինակությանը վնաս է հասցվել, նշվում է փաստաթղթում: Պատահական գործարկումը ազդել Է Պակիստանի հետ հարաբերությունների վրա: Ռազմաօդային ուժերը հաստատել են, որ արձակումն իրականացվել է պատահաբար՝ մարտական խմբի պատճառով:

Հնդկաստանի տարածքից Բրահմոս գերձայնային թևավոր հրթիռի պատահական արձակումը, որն ընկել էր Պակիստանում, տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 9-ին: Իսլամաբադը հայտնել է, որ հրթիռն առանց մարտական մասի է եղել: Հնդկաստանի ռազմաօդային ուժերից երեք սպա է հեռացվել միջադեպին մասնակցելու համար:

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար