Միջազգային

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի դեսպան Լիլիան Դարեհը մարտի 29-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել ռուս դիվանագետի արտաքսման և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային կոնֆերանսի նստաշրջանին ռուսական պատվիրակության մասնակցությունը թույլ չտալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Մոլդովական դիվանագիտական առաքելության ղեկավարին վճռական բողոք է ներկայացվել մարտի 19-ին Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին անցակալի անձ հայտարարելու մոլդովական կողմի չհիմնավորված որոշման կապակցությամբ, ինչպես նաև մայիսի 14-17-ը Քիշնևում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային խորհրդաժողովի 34-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Մոլդովա ռուսական պատվիրակության մուտքն արգելելու կապակցությամբ», - նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում