Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանում այս շաբաթ ձերբակալվել է ինը մարդ, որոնք կասկածվում են մարտի 22-ին Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային հրաձգության, ինչպես նաև այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած իսլամիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է Տաջիկստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր:

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Տաջիկստանի պետական անվտանգության կոմիտեն 9 հոգու ձերբակալել է մարտի 25-ին Վախդատ քաղաքում։ Կասկածյալներն այժմ մայրաքաղաք Դուշանբեում են։

Հրաձգությունն իրականացրած չորս անձինք Տաջիկստանի քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են յոթ այլ կասկածյալների հետ միասին, որոնցից մի քանիսը նույնպես Տաջիկստանի քաղաքացիներ են:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ հարձակմանը մասնակցած անձանց ընտանիքների անդամներին նույնպես տեղափոխել են Դուշանբե, որպեսզի ռուսաստանցի քննիչները կարողանան հարցաքննել նրանց։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ունեն հետախուզական տվյալներ, որ հարձակումն իրագործել է խմբավորման աֆղանական ճյուղը՝ «Իսլամական պետություն-Խորասան»-ը։ Ռուսաստանի քննիչները մարտի 28-ին հայտարարել են, որ գտել են ապացույցներ, որ հարձակումն իրագործողները կապված են «Ուկրաինական ազգայնականներ»-ի հետ։

Կիևը հերքել է հարձակմանը որևէ առնչություն ունենալը։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 143 մարդ, վիրավորների թիվը հասել է 382-ի։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ