Միջազգային

Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը

1 րոպեի ընթերցում

Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է առնվազն 32 623-ի։ 75 092 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Գազայում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քաղաքացիական անձանց և մարտիկների շրջանում զոհերի թիվը չի առանձնացնում։ Ըստ Իսրայելի հաշվարկների՝ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ՀԱՄԱՍ-ի 13 000 անդամ։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը վերադարձրել է գերիներից 123-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում