Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հնդկաստանն առաջիկայում կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում:

Հայաստանի հետ հետագա համագործակցությունն ամրապնդելու և ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով Հնդկաստանի Բանգալոր քաղաքի «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության ներկայացուցիչները Հայաստանում հանդիպել են կինոարտադրության բնագավառի ներկայացուցիչների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարության հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության տնօրեն Բիրեն Գոշը նշեց, որ Հայաստանում են ընկերության ամբողջ կառավարման թիմի հետ՝ բացահայտելու և նոր կամուրջներ ստեղծելու Հնդկաստանի և Հայաստանի միջև:

«Հայաստանի մեր գործընկերների հետ զրույցներն ու քննարկումներն արդեն մի քանի տարի է՝ ընթանում են, և մենք հասկացանք, որ ժամանակն է հստակեցնել մեր հաջորդ քայլերը և անցնել գործնական փուլ: «Թումո»-ն մեծ առաքելություն է իրականացնում՝ բացելով հայ երիտասարդների աչքերը, մտքերը և սրտերը՝ ստեղծելով հիանալի հնարավորություն, որպեսզի նրանք կողմնորոշվեն, հավաքեն և հասկանան իրենց ներուժը և դրանով ստեղծեն իրենց ապագան: Այժմ մենք ցանկանում ենք նույն հնարավորությունները լայն մասշտաբով ստեղծել նաև Հնդկաստանում և դրա ուղղությամբ իրականացնում ենք մեծ աշխատանք», - ասաց նա:

Նա նշեց, որ իրենք մեծ աշխատանք են կատարում անիմացիայի, վիզուալ էֆեկտների և խաղերի ոլորտում։

«Հայաստանում շատ երիտասարդներ, գուցե, չգիտեն, բայց երբ տեսնում են «Մադագասկար»-ը, «Տրանսֆորմերներ»-ը կամ նմանատիպ այլ ֆիլմեր, դա արվել է այստեղ գտնվող մարդկանց և Հնդկաստանում նրանց ընկերությունների կողմից»,- ասաց Բիրեն Գոշը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում