Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով և թևավոր ու բալիստիկ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարածքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրության մեջ նշված է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են արձակված 99 օդային թիրախներից 84-ը՝ 58 ԱԹՍ և 26 հրթիռ։

Հիմնականում թիրախավորվել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ոլորտի օբյեկտները։

Դնեպրոպետրովսկի մարզում վնասվել է մի քանի էներգետիկ օբյեկտ, վիրավորվել է 6 մարդ։

Վիննիցայի մարզում ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան, իսկ Չերկասիի մարզում խոցվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ։

«Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում տեղի են ունեցել էլեկտրական հոսանքի վթարային անջատումներ, Խարկովի մարզում էլեկտրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով։

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար