ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կառավարությունը Մերիլենդի նահանգին տրամադրել է նախնական 60 միլիոն դոլար, որպեսզի մաքրվեն փլուզված Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի մնացորդները և սկսվեն վերակառուցման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ սա նման աղետից հետո արտասովոր արագ հատկացում է։

Կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր բեռնանավ։ Այդ պահին կամրջի վրա աշխատող 8 մարդկանցից երկուսը փրկվել են, երկուսի մարմինները հնարավոր է եղել դուրս բերել, իսկ մնացած չորսն անհետ կորած են և մահացած են համարվում։

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը խնդրել է կամրջի վերակառուցման աշխատանքների համար 60 միլիոն դոլար հատկացնել և ընդամենը մի քանի ժամվա ընթացում ԱՄՆ Տրանսպորտի նախարարության դաշնային մայրուղիների վարչությունը հաստատել է ֆինանսավորումը։ Նման ֆինանսավորումը հաստատելու համար սովորաբար մի քանի օր է պահանջվում, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ դաշնային կառավարությանը կարգադրել է «երկինք ու երկիր իրար խառնել»՝ կամուրջն արագ վերակառուցելու համար։

Մուրը հայտնել է, որ իրենց համար առաջնահերթ է անհետ կորածների մարմինները գտնելը, գետը մաքրելը, որպեսզի հնարավոր լինի վերսկսել նավարկությունը։ Բայց նախ մասնագետների խումբը պետք է հեռացնի «Դալի» բեռնանավը, որը մնացել է փլուզված կամրջի տակ՝ հազարավոր բեռնարկղերով։

Հատկացված գումարն, ըստ Մերիլենդի իշխանությունների, կբավականացնի միայն աշխատանքների նախնական փուլի համար։ Ըստ աղբյուրների՝ դաշնային իշխանությունները հայտնել են, որ կամրջի վերակառուցումը կարող է առնվազն 2 միլիարդ դոլար արժենալ։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում