Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:

«Հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված ևս մեկ կասկածյալ»,–ասված է հաղորդագրությունում:

Նշվում է , որ միջնորդություն կներկայացվի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար