Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հայտնել է, որ առավոտյան Լիբանանի կողմից առնվազն 10 հրթիռ է արձակվել Շլոմի հյուսիսային բնակավայրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։

Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է կալանել արձակված հրթիռներից ինը։ Զինվորականների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։

Զինվորականներն, ի պատասխան, հրետակոծել են արձակման հարթակները։

Ավելի վաղ օդային տագնապի ազդանշաններ են լսվել Շլոմի, Հանիտա և Բեցեթ հյուսիսային բնակավայրերում։

Իր հերթին EFE գործակալությունը հաղորդել էր, որ մարտի 27-ին առնվազն վեց մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Էն Նաքուրա քաղաքի վրա իսրայելական հարձակման ժամանակ։

Իսկ մարտի 27-ի առավոտյան «Հեզբոլլահ»-ը հրթիռակոծել էր Իսրայելի հյուսիսում գտնվող Քիրյաթ Շմոնա բնակավայրը, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, 25-ամյա տղամարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածն իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական հարվածներից Լիբանանի Հեբարիյե գյուղում 7 հոգու մահվան։

Հայերեն Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար