Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի շուկայից հեռացած օտարերկրյա ընկերությունների վնասները գերազանցել են 107 միլիարդ դոլարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Reuters գործակալությունը, որի լրագրողները վերլուծել են ընկերությունների հաշվետվությունները։

Ըստ գործակալության՝ այս տվյալները վկայում են համաշխարհային կորպորատիվ հատվածի ֆինանսական կորուստների մասշտաբների մասին 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

«Այն ընկերությունները, որոնք դեռ ձգտում են հեռանալ Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն լրացուցիչ դժվարությունների և հարկադրված կլինեն դիմել ակտիվների մեծ դուրսգրումների և կկրեն մեծ վնասներ», - մեջբերում է Reuters-ը S-RM խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յան Մասսի կարծիքը:

Եյլի կառավարման դպրոցի զեկույցի համաձայն, որը վկայակոչում է գործակալությունը, վերջին երկու տարվա ընթացքում մոտ 1000 արտասահմանյան ընկերություններ են լքել Ռուսաստանի շուկան։ Միևնույն ժամանակ, հարյուրավորները պահպանել են իրենց ներկայությունը, այդ թվում՝ ֆրանսիական Auchan ցանցը և իտալական հագուստ արտադրող Benetton Group-ը: Սպառողական ապրանքների արտասահմանյան շատ արտադրողներ, հավելում է գործակալությունը, չեն պատրաստվում դադարեցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում ՝ ասելով, որ իրենց արտադրանքն անհրաժեշտ է սովորական ռուս սպառողին։

ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով օտարերկրյա ընկերությունների կորուստների ծավալը մեկ երրորդով աճել է վերջին հաշվարկներից ի վեր, որոնք գործակալությունը հրապարակել է 2023 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ կորուստների ծավալը կազմում էր 80 մլրդ դոլար:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ