Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի՝ «Հայ ավետարանական կենտրոնական ավագ», «Կենտրոնական հայկական ավետարանական» և «Վահան Թեքեյանի անվան» դպրոցների, «Հայ Ավետարանական», «Սահակյան-Լևոն Մկրտչյան», «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջների, «Նուբարյան ազգային», «Յառաջ Գ. Կիւլպէնկեան», «ՀԲԸ Միութեան Դարուհի-Յովակիմեան երկրորդական», «Մ. եւ Հ. Արսլանեան» ճեմարանների, «Սրբոց Հռիփսիմյանց», «Ս. Խաչ-Հարպոյան», «Մեսրոպյան», «Ազգային Միացյալ», «Մխիթարյան» և «Հայ Ավետարանական Շամլեան Թաթիկեան Երկրորդական», վարժարանների ուսուցչական և տեխնիկական անձնակազմերին:

Նշենք, որ Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։ Ընդհանուր առմամբ, 2019թ-ից ցայսօր Լիբանանի հայ համայնքի տարբեր կարիքներին, այդ թվում նաև կրթօջախներին Հիմնադրամը տրամադրել է շուրջ 2,165,000 ԱՄՆ դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում