Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեայի հետ համակարգմամբ, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից վեց ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ` Հյուսիսային Կորեայի զանգվածային ոչնչացման զենքի ծրագրին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ի թիվս այլ միջազգային ընկերությունների, պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական «Ալիս» ընկերությունը, որը կապված է ԱՄՆ-ի սահմանափակումների տակ գտնվող Chinyong հյուսիսկորեական ընկերության հետ։ Ինչպես պնդում է Վաշինգտոնը, Chinyong-ն ընկերությունների և ներկայացուցիչների ցանց է օգտագործում Ռուսաստանում և Լաոսում աշխատող «հազարավոր հյուսիսկորեացի ՏՏ մասնագետների» կառավարման համար։

Վաշինգտոնը և Սեուլը պատժամիջոցներ են սահմանել նաև վեց հյուսիսկորեացիների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի Daesong Bank և Jinmyong Joint Bank բանկերի ներկայացուցիչների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում