Քաղաքականություն

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, այդուհանդերձ կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ ծանուցում կազմակերպությունը չի ստացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական դաշտին ամբողջությամբ համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ընթացակարգով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին»,- ընդգծել է Թասմաղամբետովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպությունը տեսնում հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում