Սահմանադրական դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա Դավիթ Տոնոյանի գործով քննությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սահմանադրական դատարանի հրապարակած համապատասխան աշխատակարգային որոշման մեջ։
Ավելի վաղ՝ Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ՝ գործի քննության համար։