Քաղաքականություն

ԱՄՆ-ն Ուկրաինայի պաշտպանական կարողություններին ուղղված զգալի օգնություն կտրամադրի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինայի պաշտպանական կարողություններին ուղղված զգալի օգնություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է զգալի օգնության փաթեթի մասին՝ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար»,- ասել է Քիրբին։

Նրա խոսքով՝ 200 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթն անհրաժեշտ է պաշտպանության ոլորտում Ուկրաինայի ծայրահեղ առաջնահրեթություն հանդիսացող կարիքներն ապահովելու համար։

Ըստ Քիրբիի՝ օգնության այս փաթեթը ներառում է Ուկրաինային օդային անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ հնարավորություններ, հեռահար և հակատանկային զենքեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նախկինում ԱՄՆ-ի կողմից տրամադրված սարքավորումներն սպասարկելու համար։

Նա պարզաբանել է, որ փաթեթում ներառվելու են հակաօդային պաշտպանության միջոցներ, HIMARS զենիթային կայանքների զինամթերք և հակատանկային զինատեսակներ, այդ թվում՝ Javelin հրթիռներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում