Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։ 

Երկու նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում