Քաղաքականություն

Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տալիս

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տալիս

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերը սեպտեմբերին կլքի իր պաշտոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է European Truth-ը։

«Պետք է ցավով ասեմ՝ Կոնգրեսի պահանջները սահմանափակում են իմ ժամանակն այս պաշտոնում մինչև մեկ տարի։ Սա իմ վերջին այցն է հատուկ ներկայացուցչի պաշտոնում, սակայն ես հավատարիմ եմ մնում այս առաքելությանը և այս գործին»,- Կիևում լրագրողների հետ զրույցում նշել է Պրիցկերը։

Նա վստահեցրել է, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի աշխատել Ուկրաինայի վերականգնման հարցով։ «Ես միակը չեմ, ով նվիրված է այս աշխատանքին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը», - շեշտել է Պենի Պրիցկերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում