Միջազգային

Հայտնի է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հիմնական թեկնածուի՝ Լիտվա կատարած այցի նպատակը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հիմնական թեկնածուի՝ Լիտվա կատարած այցի նպատակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ով հանդիսանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուն, մտադիր է այցելել Լիտվա, որպեսզի իր թեկնածության համար ստանա աջակցություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամլո ծառայությանը։

«Ապրիլի 2-ի նախանշված հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և ԵՄ օրակարգի ընթացիկ հարցերը»,- ասված է Լիտվայի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ի լրումն վերը նշված թեմաների քննարկման՝ Ռյուտեի նպատակն է առաջիկա այցի ժամանակ իրեն առաջադրել որպես Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու, քանի որ Բուլղարիայի, Հունգարիայի և Թուրքիայի հակազդեցության պատճառով Ռուտտեն կարող է չհավաքել անհրաժեշտ քանակի ձայներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում