Միջազգային

ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց առաջարկել է պարգևավճար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց առաջարկել է պարգևավճար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տասը միլիոն դոլարի պարգևավճար է առաջարկել բոլորին, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն BlackCat խմբի հետ կապված հաքերների վերաբերյալ։ Այդ խումբը նաև հայտնի է որպես ALPHV: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​BlackCat հաքերներն առաջարկել են ծրագրեր՝ որպես ծառայություն, և դրանով իսկ կոտրել են կրիտիկական ենթակառուցվածքների համակարգչային ցանցերը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ գաղտնի տվյալներ գողանալու և գողացված անձնական տվյալները հանրայնացնելու սպառնալիքով փրկագին կորզելու համար:

2023 թվականի հուլիսին BlackCat-ը մուտք գործեց Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների տվյալների բազա՝ սպառնալով տարածել դրանք, եթե երեք օրվա ընթացքում իրենց հետ կապ չհաստատեին NHS-ի գլխավոր վարչության ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում