Իսպանիան 26 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազայի հատված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները 26 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի հատված՝ համատեղ գործողության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասի նշված է Իսպանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Քսանվեց տոննա մարդասիրական օգնություն, որը բաղկացած է ավելի քան 11,000 պարենային չափաբաժիններից, առաքվել է այն բանից հետո, երբ երեկ՝ մարտի 26-ին, Սարագոսայի ավիաբազայից օդ են բարձրացել մարդասիրական բեռներ տեղափոխող երկու A400 ինքնաթիռներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործողությունը, որին մասնակցել է մոտ 40 զինվորական, համակարգվում է Հորդանանի իշխանությունների հետ և ֆինանսավորվում Եվրամիության հետ համատեղ։

Բացի այդ, Իսպանիայի իշխանությունները պնդում են, որ ցամաքային անցակետերի բացումն անհրաժեշտ միջոց է՝ Գազայի հատվածում սովից խուսափելու համար։ Այդ համատեքստում նշվում է, որ 2023 թվականին Իսպանիան, նախորդ տարվա համեմատ, եռապատկել է իր աջակցությունը Պաղեստինին՝ ավելի քան 50 միլիոն եվրո հատկացրելով հումանիտար նպատակների և համագործակցության համար։ Այդ գումարից 19,5 միլիոնն ուղղվել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության աշխատանքների ֆինանսավորմանը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo